ԱՄՆ-ն առնչություն չունի Լիբանանում փեյջերների զանգվածային պայթյունների հետ, այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Մենք տեղեկատվություն ենք հավաքում: Կարող եմ ասել, որ ԱՄՆ-ն այդ ամենի հետ կապ չունի: Մենք նախապես տեղյակ չենք եղել»,- հավելել է նա: Հիշեցնենք` Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթեցման հետևանքով տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ |