ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Ավելի քան 200 քառ․ կմ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր ՀՀ-ն չի դնում»․ Նիկոլ Փաշինյան
11:30, 18.09.2024 | mamul.am
1822 | 1

«Անվտանգության մեր ընկալումը եղել է այն, որ մեր տարածաշրջանում կարող ենք բոլոր հնարավոր ուղղություններով կոնֆլիկտներ ունենալ և մեր թիկունքին կունենաք դաշնակիցներ, որի շնորհիվ տարածաշրջանում ինչ տոնայնությամբ ուզենք, կխոսենք։ Սակայն մեր մտքով չի անցել, որ մեր դաշնակիցներից յուրաքանչյուրn ունի իր շահը, և նրանք իրենց շահերի բերումով ինչպես ուզեն, կվարվեն մեզ հետ»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված պանելային քննարկմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Անվտանգություն» գաղափարին։ «Անվտանգային ճարտարապետությունը, որը մենք որդեգրել ենք, ցույց է տվել իր անարդյունավետությունը։ Անվտանգության մասին խոսելիս չպետք է առաջին հերթին խոսել զենքի մասին, այլ մեր միջավայրում ապրելու՝ մեր կանոնների մասին։ Աշխարհում չկա երկիր և ռազմական բլոգ, որն ի վիճակի է ապահովել անվտագություն ՀՀ-ի համար։ Մեր անվտանգության երաշխիքը խաղաղությունն է և մեր կառավարության քաղաքականությունն է՝ ստեղծել այդ երաշխիքը։ Այո՛, ՀՀ-ն սկսել է բանակի և ԶՈՒ բարեփոխումներ։ Նաև Ադրբեջանում է քննարկվում, որ ՀՀ-ի կողմից զենքի ձեռքբերումը նշանակում է, թե չենք ուզում խաղաղություն։ Սակայն ՀՀ-ն տարածաշրջանի որևէ երկրի նկատմամբ չունի որևէ տարածքային պահանջ։ Այո՛, ունենք օկուպացված տարածքներ, ավելի քան 200 քառ․ կմ, բայց ՀՀ-ն ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում»,- ասել է Փաշինյանը՝ ասվածի լուծումը տեսնելով միայն բանակցային հարթակում։

«Ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր ՀՀ-ն չի դնում»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր