ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Ներողությանը պետք է նախորդի կամ հաջորդի գործողություն»․ Սևակ Հակոբյան
12:18, 18.09.2024 | mamul.am
2061 | 0

Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հայաստանում չի եղել մի ղեկավար, որ ունենա այնքան իշխանություն, որքան Նիկոլ Փաշինյանը։ Աշխարհի մակարդակով էլ, բռնապետությունները հանած, չկա նման բան։ Ուզո՞ւմ ես օրենք փոխել, փոխում ես, ուզո՞ւմ ես պաշտոնյաներին փոխել, փոխում ես դաժե էն պաշտոնյաներին, որոնց դու չես նշանակում ու դու փոխելու իրավունք չունես։ Ուզո՞ւմ ես հրաժարվել պատերազմը դադարեցնելու առաջարկներից, հրաժարվում ես, ուզո՞ւմ ես քո թիմից մի քանի բոմժ ժողովրդի հաշվին հարստանա, հարստանում են, ուզո՞ւմ ես ցելոֆոնի մեջ պահել զինվորների դիերը, պահում ես, ուզո՞ւմ ես զինվորի ծնողներին ծեծել Եռաբլուրում, ծեծում են, ուզում ե՞ս հազարավոր զոհեր տալ, որ քեզ դավաճան չասեն, տալիս ես, ուզում ե՞ս քեզ համար անձեռնմխելի ՍԴ կազմ փոխել, փոխում ես։ Չկա մի բան, որ ուզեցել ես անել, բայց չես արել, որովհետև սահմանադրությունն էր արգելում․ չէ, դու դրա համար փոխում ես արդեն սահմանադրությունը։ Ուզում ե՞ս բանակցես ինչ ուզում ես, բանակցում ես, ուզում ե՞ս հայտարարել Արցախը Հայաստան է, հայտարարում ես, երկու տարի հետո փոշմանում ես, ուզում ես հայտարարել Արցախն Ադրբեջա՞ն է, հայտարարում ես։ Ուզո՞ւմ ես հող հանձնել, հանձնում ես, չե՞ս ուզում հանձնել, մեկ ա՝ հանձնում ես։ Դու ունես էնքան իշխանություն, որ անում ես ինչ ուզում ես՝ անկախ նրանից՝ սահմանադրությունն ու օրենքները թույլ են տալիս, թե ոչ։ Բայց էս ամենի համար դու կրում ես նաև պատասխանատվություն՝ այ էդ բոլոր ասածների ու արածների համար։
Երբ ասում ես՝ Ադրբեջանը գերներին չի տալիս, Ադրբեջանը դորս չի գալիս իմ տարածքներից, ռուսները վատ են պահում իրենց, Եվրոպան փողերը խոստացել է, բայց չի տալիս, էդ ամենի համար դո՛ւ ես պատասխանատու, դո՛ւ ես նրանց հետ բանակցում։ Պադավատներ ունեք, միլիարդներ արդեն ունեք, դղյակներ արդեն ունեք, բայց էդ ամենը ենթադրում է նաև պատասխանատվություն։ Երբ գյուղացին բողոքում է, որ կարտոֆիլի բերքը չի իրացվում, պատասխանատուն դո՛ւ ես, քաղաքում աղբը էնքան է շատացել, որ մարդկանց գրպաններն ու տնե՞րն է լցվում, պատասխանատվությունը քո՛նն է, Կիրանցից հողեր ես հանձնում, պատասխանատուն դո՛ւ ես, վրացի նախարարը գնացել է օկուպացված Շուշի, պատասխանատուն դո՛ւ ես, դո՛ւ պետք է կարողնայիր խորացնել հարաբերություններդ։ Ղազախստանը Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության պայմանագիր է ստորագրել, դու ես պատասխանատու, որովհետև Ղազախստանը քո՛ դաշնակիցն է, դո՛ւ էիր նախագահին բերել Հայաստան պատվում։
Ինչ ասեք-չասեք, էս ա իրականությունը․ Նիկոլն ու ՔՊ-ն պատասխան են տալիս հա՛մ իրենց օրոք լավի համար, եթե կա, հա՛մ վատի համար․ Ժորա ձյաձյայի տան փողոցում արած ասֆալտի համար էլ եք դուք պատասխանատու, տիեզերք թռած փչացած սպուտնիկի համար էլ․ չես կարող ասել ես մենակ ասֆալտի կառավարություն եմ, փչացած սպուտնիկի համար թող տիեզերքը մտածի։
Չկա աշխարհում մի երկիր, որտեղ մի քաղաքական ուժ ունենա ամբողջական իշխանություն ու ասի՝ ես պատասխանատու չեմ, մեղավոր չեմ, այ էս ա մեղավոր, էն ա մեղավոր։ Չկա էդպիսի բան, ոչ մի երկրում դա չի անցնում․ կան կոնկրետ մեղավորներ, որ կրում են պատասխանատվություն։ Դժվար ա գնալ ամերիկացիներին ասել՝ այ գիտե՞ք, որ Բայդենը այստեղ ձախողվեց, մեղավորը Օբաման է։ Մակրոնի դեմ իմպիչմենթի գործընթաց է սկսել․ նա չի մեղադրելու, չէ՞, Ժակ Շիրակին։ Եթե մեղադրի էլ, ֆրանսիացիներն էդքան հարիֆ չեն, որ կուտը ուտեն։
2009 թվականի հունվարին հրաժարական տվեց Իսլանդիայի կառավարությունը։ Պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամն էր։ Վարչապետ Ջեյր Հաարդը ասաց, որ ներողություն է խնդրում ժողովրդից, քանի որ ճգնաժամը չափազանց շատ է ազդել Իսլանդիայի վրա, բայց հայտարարեց, որ ներողությունը քիչ է, հրաժարական է տալիս և հեռանում քաղաքականությունից։ Պատասխանատվությունը դա է։ Չասաց՝ ես ձախողել եմ, բայց արտահերթ ընտրություն կնշանակեմ, կկազմակերպեմ, ես էլ կմասնակցեմ, ամեն ինչ կանեմ, որ չնայած պրավալ եմ տալիս, բայց ես կրեմ․ ընդունեց, որ անընդունակ է լավ բանի իր երկրի համար և հանուն պետության՝ գնաց։ Հայաստանում հակառակն է՝ պատերազմ կրվեց, ասաց կներեք ու մնաց, տնտեսությունը ձախողեց՝ կներեք, ու մնաց, երկրից հարյուրավոր կիլոմետրեր հանձնեց՝ էլի նույնը։ Բայց ասում է՝ ես պատասխանատվություն եմ կրում։ Պատասխանատվությունը էդպես չեն կրում, դու չգիտես երևի էդ բառի բացատրությունը։
Կա ղեկավար, որ ձախողումների համար ներողություն է խնդրում ու հրաժարական տալիս, կա ղեկավար, որ ձախողումների համար ներողություն է խնդրում և հեռանում կյանքից, կա ղեկավար, որ ձախողումների համար ներողություն է խնդրում ու հավերժ հեռանում քաղաքականությունից։ Այս ամենում բանալի բառը հեռանալն է։ Ներողությունը կարևոր բառ է, բայց դրան պետք է նախորդի կամ հաջորդի գործողություն»։

Աղբյուրը` Սևակ Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր