ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության և հետագա գոյության համար»․ Նիկոլ Փաշինյան
11:48, 18.09.2024 | mamul.am
1968 | 0

«ՀԱՊԿ-ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ այն չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր պարտավորությունները, այլև այն պատճառով, որ Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ-ի անվտանգության, հետագա գոյության և ինքնիշխանության համար»,- պանելային քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ է քննարկվում՝ արդյո՞ք Հայաստանը փորձում է կամ մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին․ մենք լիարժեք կվերականգնեք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացված բոլոր հարցերին հնչեն ուղիղ պատասխաններ։ Ինչքան այդ պատասխանները չեն հնչում, ամեն րոպեի հետ ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,- նշել է Փաշինյանը։

«ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության և հետագա գոյության համար»․ Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր