Արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ինչպիսի՞նն է ԵՄ-ին անդամակցության տեսլականը։ Պանելային քննարկման ժամանակ այս հարցերին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառությունն աճել է և շարունակում է աճել։ Մեր գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան՝ մյուսները։ Մենք խնդիր չենք դնում ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառությունը նվազեցնելու, խնդիր ենք դնում ծավալները մեծացնելու»,- ասաց Փաշինյանը։ Անդրադառնալով ԵՄ-ին անդամակցելու տեսլականին՝ նշեց․ «Եթե ԵՄ լիիրավ անդամության հնարավորություն տեսնենք, պահը բաց չենք թողնի»։ |