Բաքվում կայանալիք COP29-ին մասնակցելու որոշում դեռ չկա։ Այս մասին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու հրավերը վարչապետն ընդունել է․ «ԲՐԻԿՍ-ին ինտեգրվելու օրակարգ չունենք։ ՌԴ նախագահից հրավեր եմ ստացել մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին և ընդունել եմ։ Առաջին անգամն է, որ ՀՀ ղեկավարը մասնակցում է այդ գագաթնաժողովին։ Իհարկե, ակնհայտորեն կլինեն տպավորություններ, և վերադառնալով՝ այդ տպավորությունները կկիսեմ մեր գործընկերների հետ, եթե լրացուցիչ անելիք լինի, կանենք»,- նշել է Փաշինյանը։ |