«ՀՀ էներգետիկ ոլորտում կարևոր նախագծերից մեկը նոր ատոմակայանի կառուցումն է»,- Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Մենք պետք է ունենանք մոդուլյար ատոմակայան, որը և՛ Հայաստանի, և՛ շրջակա երկրների համար որևէ կերպ չգնահատվի որպես սպառնալիք։ Մասնագետների խոսքով, եթե, օրինակ, մոդուլյար ատոմակայանի ներսում վթար է լինում, ապա 500 մ այն կողմ գտնվող բնակավայրի բնակչությանը չեն տարհանում, այն տեղային նշանակության վթար է, որը շրջակայքին չի վնասում»,- նշեց Փաշինյանը։ |