«Հայաստանում և Ադրբեջանում միանման տեսակետ կա, որ խաղաղության պայմանագիրը բոլոր հնարավոր հարցերը պետք է լուծի։ Այդ թվում գերիների և պահվող անձանց վերաբերյալ հարցը։ Իմ կարծիքով, խաղաղության պայմանագիրն է, որ պետք է լուծի այդ հարցը, անկախ նրանից, դա բառացի գրված է պայմանագրում, թե՝ ոչ, քանի որ խաղաղության պայմանագիրը ենթադրում է ուրիշ մթնոլորտ, ուրիշ հարաբերություններ»,- հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ |