12 քաղաք, 241 գյուղ, 11450 բնակարան, 13550 տուն, 15 գործարան, 60 ֆաբրիկա, 200 մշակույթի տուն, 25 թանգարան, 115 գրադարան, 4 համալսարան, 7 քոլեջ, 232 դպրոց, 232 մարզադահլիճ, 11 սպորտդպրոց, 4 մարզադաշտ, 2386 խաչքար, 400 միջնադարյան գերեզման, 385 եկեղեցի, 60 վանական համալիր, 37 ՀԷԿ, 48 հանքեր, 5 ջրանցք, 11 հիվանդանոց, 3500 հա անտառ։
Արցախի հայաթափումից հետո նյութական կորուստների վիճակագրությունն այսպիսինն է՝ մոտ 100 մլրդ․ դոլար արժողությամբ։ Տվյալներն այսօր «Մեկ տարի առանց Արցախի․ վիճակագրություն և ռազմավարական հեռանկար» խորագրով քննարկման ժամանակ ներկայացրել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հումանիտար հետազոտությունների ղեկավար Արմեն Սարգսյանը։ «Հեռու ենք այն մտքից, որ այսօրվա զեկույցն ամբողջովին արտացոլում է Արցախի նյութական կորուստների վիճակագրությունը։ Առաջին հայացքից թվում է, որ եթե այս զեկույցը կա, ապա մենք հաշտվել ենք, որ Արցախն արդեն կորցրել ենք և սկսել ենք մտածել նյութական կորուստների մասին։ Բայց ոչ, այս զեկույցին պետք է հաջորդեն նոր ուսումնասիրություններ, որպեսզի մանրամասն իմանանք Արցախում մեր կորուստները, որ երբ վերադառնանք Արցախ, կարողանանք համեմատել և ազերի ոճրագործություններն անմիջապես կոնկրետ թվերով ներկայացնենք։ Մեր նպատակը վերադարձն է»,- ասել է Սարգսյանը։