ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
14:30, 18.09.2024 | mamul.am
2895 | 0

Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։ «Մեր տրամադրության տակ է տվյալների բազան»,- հայտարարում են հաքերները՝ սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն, փոխանցում է «Ազատություն»-ը՝ հավելելով, որ

Հայաստանի կառավարությունից առայժմ չեն արձագանքել այս մասին հարցին։

Ամիսներ առաջ՝ հունիսին, ենթադրաբար նույն հաքերային խումբը հարձակման էր ենթարկել Հայաստանի նախագահի, վարչապետի և իրավապահ մարմինների մի շարք կայքեր։ Դրանք մի կարճ ժամանակահատված կա՛մ ընդհանրապես հասանելի չէին, կա՛մ ծանր էին աշխատում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր