ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«Արցախի նյութական կորուստների արժեքը գնահատվել է մոտ 100 մլրդ դոլար»․ Էդգար Ղազարյան
16:12, 18.09.2024 | mamul.am
1295 | 0

«Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով քննարկման ժամանակ խոսելով Արցախի հայաթափումից հետո նյութական կորուստների վիճակագրության մասին, հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ասաց․ «Ամբողջ անկախության շրջանում Հայաստան համայկական հիմնադրամի հանգանակած միջոցների գերակշիռ մասը ծախսվել է Արցախի ենթակառուցվածքների ստեղծման համար։ Այսինքն, այդ արժեքները ստեղծվել են մեր ժողովրդի ջանքերի, նվիրատվությունների արդյունքում»,- ասաց Ղազարյանը՝ նշելով, որ Արցախի նյութական կորուստների մոտավոր արժեքը գնահատվել է 100 մլրդ դոլար․ «Սա հայ ժողովրդի պատմության ամենամեծ թալանն է։ Հայաստանի իշխանությունները հայ ժողովրդի թալանչիներն են, ոչ ոք հայ ժողովրդին այնքան վնաս չի տվել, որքան այս իշխանությունները»,- ասաց Ղազարյանը։

«Արցախի նյութական կորուստների արժեքը գնահատվել է մոտ 100 մլրդ դոլար»․ Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր