Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգություն է տեղի ունեցել, կան վիրավորներ։ Wildberries-ը հայտնել է, որ ընկերության ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, թիկնապահների հետ փորձել է ապօրինի մուտք գործել իրենց գրասենյակ։ Ավելի ուշ Բակալչուկը գրել է, որ իր և իր թիմի վրա փորձել են հարձակվել, երբ ժամանել են պահեստների շինարարությունը դադարեցնելու շուրջ բանակցությունների համար։ Տատյանա Բակալչուկը միջադեպը որակել է «ռեյդերային անհաջող փորձ»՝ հավելելով, որ ոչ ոք ոչ մի բանակցության մասին չէր պայմանավորվել։ Թելեգրամյան ալիքները գրում են 10 ձերբակալվածի մասին։ Ավելի վաղ հայտնել էինք ամուսինների միջև կոնֆլիկտի մասին։ |