ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Թուրքական արդուկը, լվացքի մեքենան, հեռուստացույցը կամ հեռախոսը կարող են պայթել երևանյան բնակարաններում». Արմեն Այվազյան
19:42, 18.09.2024 | mamul.am
7217 | 1

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մոտ մեկ ամիս առաջ ինչ-որ կարիքով մտել էի դեղատուն։ Դեղավաճառը մի երիտասարդ տղա էր։ Իմ հարցմանն ի պատասխան նա առաջարկեց դեղամիջոցի երկու տարբերակ՝ մեկը թուրքական, մյուսը՝ չեմ հիշում ինչական։ Ես, բնականաբար, ընտրեցի ոչ թուրքական արտադրանքը, բայց երիտասարդին զգուշացրեցի, որ թուրքական դեղամիջոցներին վստահել չի կարելի։ Երիտասարդն ինձ առարկեց՝ ասելով, թե թուրքերն այսօր արտադրում են բարձրորակ դեղեր, որոնք եվրոպական մակարդակին չեն զիջում։ Նրան հիշեցրեցի, որ Թուրքիան թշնամի պետություն է, որի նպատակը Հայաստանի ոչնչացումն է և հայերի բնաջնջումը։ Հետևաբար, թշնամին ամեն ինչի էլ ընդունակ է, այդ թվում՝ Հայաստան առաքվող դեղամիջոցների մեջ թունավոր ու վնասակար տարրեր ներարկելու։ Երիտասարդը մնաց թերահավատ, նրա մտապաշարում անվտանգության հարցերն իսպառ բացակայում էին։
Երեկ իսրայելական հատուկ ծառայությունների զանգվածային ահաբեկչությունը՝ Լիբանանում հազարավոր փեյջերների պայթեցումը ևս մեկ նախազգուշացում պետք է լինի մեզ համար առ այն, որ ցեղասպան Թուրքիայից ներկրվող յուրաքանչյուր ապրանք մահացու վտանգ կարող է ներկայացնել։ Մի գեղեցիկ օր մեկ կոճակի սեղմումով թուրքական արդուկը, լվացքի մեքենան, հեռուստացույցը կամ հեռախոսը կարող են պայթել արդեն երևանյան բնակարաններում։
Այս առումով հիշեցի նաև, որ 2009 թ. ՀՀԿ-ական իշխանությունը՝ ի դեմս ՍՍ-ի վարչապետ Տիգրան Սարգսյանի (հետագայում էլ՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի) առաջարկում էր Թուրքիային մասնակցել Հայկական նոր ատոմակայանի կառուցմանը կամ էլ այդ ատոմակայանի բաժնետերը դառնալ (այդ մասին 15 տարի առաջ տված իմ հատուկ հարցազրույցը հղում եմ մեկնաբանությունների դաշտում)։ Դրա ահավոր հետևանքները դժվար չէ պատկերացնել։ Ի դեպ, այդ վտանգավոր առաջարկի դեմ հանդես եկան ընդամենը 2-3 հոգի, իսկ այսօր հայրենասիրական ճառեր ասողներից շատ շատերն այն ժամանակ բերանները ջուր էին առել...»։

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր