ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Ինչո՞ւ դուրս չես գալիս ՀԱՊԿ-ից»․ Ոսկան Սարգսյան
16:30, 18.09.2024 | mamul.am
1730 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց, որ ՀԱՊԿ-ն ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար: Նա հիշեցրեց, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը։ Երբվանի՞ց է ՀԱՊԿ-ն սպառնալիքներ ստեղծել Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։
2022թ․ հունվարի 6-ին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշում է ընդունել. «Թույլատրել ՀԱՊԿ անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված ՀՀ զինված ուժերի ստորաբաժանմանը՝ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանում իրականացվող խաղաղապահ գործողություններին»։ Նույն թվի հունվարի 10-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը նվիրված էր Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին։ Այն ժամանակ ՀԱՊԿ-ն Հայաստանի համար սպառնալիք չէ՞ր։
ՀԱՊԿ-ն սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար, Հայաստանը ինչո՞ւ դուրս չես բերում այդ կազմակերպությունից»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր