ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Արցախի ԱԽ նիստերում երբեք չի քննարկվել Ադրբեջանի կազմում ինքնավարության հարցը»․ Արտակ Բեգլարյան
17:06, 18.09.2024 | mamul.am
1027 | 1

«Արցախի անվտանգության խորհրդի նիստերում երբևէ չի քննարկվել, թե ՀՀ իշխանությունները ինչ են մտածում՝ ասելով «նշաձողի իջեցում»»,- «Մեկ տարի առանց Արցախ. վիճակագրություն ու ռազմավարական հեռանկար» խորագրով քննարկման ժամանակ ասաց ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․ «Հստակորեն երբեք չի ասվել, որ եկեք քննարկենք, օրինակ, Ադրբեջանի կազմում ինքնավարություն ունենալու հարցը և այլն։ Ավելին՝ Պրահայի պայմանավորվածությունից առաջ հրապարակվեց Արցախի ԱԽ հայտարարությունը, որտեղ հստակ ասվում էր՝ Արցախի մասով չպետք է զիջում լինի և այն չպետք է ճանաչվի Ադրբեջանի կազմում»,- նշեց Բեգլարյանը՝ մանրամասներ ներկայացնելով արևմտյան երկրների ներկայացուցիչների հետ ունեցած զրույցներից՝ ասելով, որ նրանք առաջարկել են, որպեսզի Արցախը, իրենց երաշխավորությամբ, բանակցի Ադրբեջանի հետ։
«ՀՀ իշխանությունները մեզ մեղադրում էին, որ բանակցությունների չենք գնում, նշաձող ենք բարձրացնում։ Սակայն, քանի որ մեր հումանիտար վիճակն օրեցօր վատանում էր, մենք համաձայնվել էինք Բրատիսլավայում երկկողմ հանդիպում ունենանք, արևմտյան ներկայացուցիչները պետք է կողքի սենյակում լինեին։ Մինչ այդ եղավ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, որը նպատակ ուներ հանդիպումը վիժեցնելու, բայց մենք չհրաժավեցինք հանդիպումից։ Հաջորդիվ Ադրբեջանն ամերիկյան կողմի միջոցով փոխանցեց, որ չի գալիս հանդիպման։ Մենք նշաձող չենք բարձրացրել, ուղղակի մեզ հետ բանակցություն չի եղել։ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ասում էր՝ ցեղասպանության ռիսկ կա, մյուս կողմից ասում էր՝ նշաձողը բարձրացնում եք։ Ցեղասպանության և էթնիկ զտման վտանգի առաջ կանգնած ժողովրդին ինչպե՞ս էր ասում՝ գնա, ատրճանակի փողի ներքո բանակցի, հպատակվի»,- ասաց ԲԵգլարյանը։

«Արցախի ԱԽ նիստերում երբեք չի քննարկվել Ադրբեջանի կազմում ինքնավարության հարցը»․ Արտակ Բեգլարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր