ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +25 °C Վաղը`+23 °C
«Ոչինչ չեն անում, միայն մեղավորներ են գտնում»․ Արմինե Օհանյան
16:42, 18.09.2024 | mamul.am
1319 | 1

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայրաքաղաքը հեղեղվում է՝ անձրևն է մեղավոր, գուցե նաև՝ ՍՍՀՄ-ը, որ ժամանակին ջրահեռացման այնպիսի համակարգ չի կառուցել, որ մի քանի հարյուր տարի ծառայի տասնապատիկ մեծացած Երևանին։ Պատերազմ է եղել, զոհեր ենք ունեցել, պարտություն ենք կրել, Արցախը հայաթափվել է՝ ագրեսորն է մեղավոր, մեկ էլ՝ դաշնակիցը, որը չպաշտպանեց, չկանխեց: Նաև Արցախի վերջին իշխանությունն ու Արցախում բնակվող հայությունը, որ չմորթվեց, այլ սահմանն անցնելով՝ ապաստան գտավ Հայաստանում։ Ադրբեջանը հզորանում է, դիվանագիտական նախանձելի հարաբերություններ է կառուցում, ստիպում է, որ իր ագրեսիան «պետական ամբողջականության վերականգնում» ճանաչեն` նավթն ու գազն են մեղավոր, Արևմուտքի՝ անատամությունը, Ռուսաստանի՝ շահամոլությունը, Թուրքիայի՝ հովանավորությունը։ Աշխատավարձն ու կենսաթոշակը չեն աճում՝ ժողովուրդն է մեղավոր․ շատ չի աշխատում, որ շատ հարկ վճարի, բյուջեն այնքան մեծանա, որ ոչ միայն իշխանության վայելքներին բավարարի, այլև սոցիալական քաղաքականությանը։ Հոսանքն անջատվում է՝ ՀԷՑ-ն է մեղավոր, ջուրը կտրվում է՝ «Վեոլիա ջուրը», փողոցներում խցանումներ են՝ վարորդներն են մեղավոր։ Գները բարձրանում են՝ բիզնեսմեններն են մեղավոր։ Վայրի կառուցապատում է ընթանում՝ կառուցապատողներն են մեղավոր։ Սերունդն անգրագետ է՝ ուսուցիչներն են մեղավոր, բուհերում դիմորդներ չկան՝ դասախոսներն են մեղավոր։ Շարքը ինքներդ շարունակեք։ Չէ որ միշտ կարելի է մեղավոր գտնել։ Բայց այդ դեպքում ինչի՞ համար են պետությունը, պետական կառույցները, կառավարությունը, ինչո՞ւ է հասարակությունն իշխանություն ձևավորում, բարձր աշխատավարձ տալիս... եթե սրանք ոչինչ չպետք է անեն, այլ միայն պետք է մեղավորներ գտնեն»։

Աղբյուրը` Արմինե Օհանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր