ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+24 °C
«2026-ին ՀՀ սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով»․ Անդրանիկ Քոչարյան
17:12, 18.09.2024 | mamul.am
3112 | 2

«Այսօր բանակի համար արտադրվում են բաներ, որ նախկինում երազել կարելի էր։ 2020-ի պատերազմից հետո մեր բանակի բարեփոխումները դարձան ավելի տեսանելի՝ որ ուղղությամբ պետք է գնանք․ ժամանակակից սպառազինություն, ինտելեկտուալ կարողություններով օժտված զինվորականություն, ժամանակակից զենք, ռազմարդյունաբերություն»,- «Հայաստանի ազգային անվտանգությունը. ընթացիկ զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ «2026-ին Հայաստանի սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով, որոնց մեջ զինվորը կլինի ավելի պաշտպանված, վստահությամբ կպաշտպանի մեր երկրի սահմանը՝ լինելով օդից պաշտպանված, դիմացից հակահարված տալու հնարավորությամբ, և հետևից նույնպես պաշտպանված լինելով։ Այս ամբողջն այն իրողությունն է, որ պատերազմից հետո կարճ ժամանակում ՀՀ-ն իր կառավարության և իր բյուջեի ծախսերի մեջ ներառել է»,- ասել է Քոչարյանը։

«2026-ին ՀՀ սահմանային ամբողջ երկայնքը փաթաթված կլինի ամրոցներով»․ Անդրանիկ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր