ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը
18:48, 18.09.2024 | mamul.am
6639 | 0

Կիրովի մարզում վեցամյա տղայի և նրա կրտսեր քրոջ խաղը կրակմարիչով քիչ է մնացել ավարտվի ողբերգությամբ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մարզային գլխավոր վարչության մամուլի ծառայությունից։

Միջադեպը տեղի է ունեցել Շաբալինսկի շրջանի Նովոտրոիցկոե գյուղում։ Երեխաների տատիկը տանը քնացնելիս է եղել կրտսեր թոռնիկին։ Այդ ժամանակ ավագներ երեխաներն իրենց հոր կրակայրիչը վերցրել են ու խաղացել խոտի դեզի մոտ։ Դեզի կողքին եղել է դյուրավառ հեղուկի տարա։

«Խաղով տարված՝ երեխաները պատահաբար թափել են տարան։ Վառելիքը դուրս է թափվել ու բռնկվել, կրակն ակնթարթորեն տարածվել է»,- ասել է վարչության ներկայացուցիչը։

Երեխաներին հաջողվել է փախչել տնից անվտանգ հեռավորության վրա։ Տատիկն ու նրա կրտսեր թոռը նույնպես հասցրել են լքել տունը։

«Արդյունքում ամբողջությամբ այրվել են տունն ու տնտեսական շինությունները։ Հրշեջ-փրկարարները թույլ չեն տվել, որ կրակը տարածվի հարակից շենքերի վրա»,- պարզաբանել են ԱԻՆ-ից։

Թե որտեղ են այժմ բնակվելու հրդեհից տուժածները, կորոշի տեղական վարչակազմը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր