ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«2.5 միլիոն դոլարի փոխարեն հիմա էլ 30 հազար դոլար են պահանջում». Սամվել Հայրապետյան
20:54, 18.09.2024 | mamul.am
3485 | 1

Ծրագրավորող, կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսական «հաքերների»` իբրև թե 2,5 միլիոն դոլարի «գողոնը» պարզվում է, որ ոչ թե «գողոն» էր, ոչ էլ ցխել էին, այլ մեր կառավարությունը տարիներ շարունակ ունի նմանատիպ մի սերվեր, որտեղից լրագրողներն օգտվում և ներբեռնում են վիդեո, ֆոտո, աուդիո և այլ ֆորմատի ֆայլեր:
Ըստ երևույթի, էդ ուլերը (կամ էլ գելերը), չնայած ուլի մատոռով գելերը, ինչ-որ ծրագրով սկանավորում են իրականացրել, տեսել են FTP սերվիզը ու վուալյա, իրենց թվացել է, թե բինգո են բռնել, սակայն դա ոչ թե բինգո էր, այլ այն, ինչը որ լրագրողների մեծ մասն ամեն որ ստանում են:
2.5 միլիոն դոլարի փոխարեն հիմա էլ 30 հազար դոլար են պահանջում:
Հ. Գ. Էէէհ արա, հազիվ էլ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր