ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Հարձակումն իրականացվել է ընկերության մի քանի գրասենյակների վրա. Wildberries
21:06, 18.09.2024 | mamul.am
3666 | 0

United Company Wildberries and Russ-ի մամուլի ծառայությունը KP-ի հետ զրույցում հաստատել է, որ չորեքշաբթի՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, փորձ է արվել գրոհել ընկերության` Մոսկվայի մի քանի գրասենյակներ։ Մասնավորապես, հարձակումներ են իրականացվել Ռոմանովյան նրբանցքում գտնվող` «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնի և «Իսկրա Պարկ» բիզնես կենտրոնի վրա։

«Այս ռեյդերային գրավման փորձը տեղի է ունեցել Վլադիսլավ Բակալչուկի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ։ Վիրավորվել են «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնում գտնվող` ընկերության գրասենյակի իրավապահներն ու անվտանգության աշխատակիցները»,- գրում է ընկերության մամուլի ծառայությունը։ Wildberries-ը նշել է, որ հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել և խոստացել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զոհերի ընտանիքներին։ Նշվել է նաև, որ միջադեպը որևէ կերպ չի ազդել ընկերության աշխատանքի և պատվերների առաքման կետերի վրա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր