United Company Wildberries and Russ-ի մամուլի ծառայությունը KP-ի հետ զրույցում հաստատել է, որ չորեքշաբթի՝ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին, փորձ է արվել գրոհել ընկերության` Մոսկվայի մի քանի գրասենյակներ։ Մասնավորապես, հարձակումներ են իրականացվել Ռոմանովյան նրբանցքում գտնվող` «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնի և «Իսկրա Պարկ» բիզնես կենտրոնի վրա։ «Այս ռեյդերային գրավման փորձը տեղի է ունեցել Վլադիսլավ Բակալչուկի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ։ Վիրավորվել են «Ռոմանով դվոր» բիզնես կենտրոնում գտնվող` ընկերության գրասենյակի իրավապահներն ու անվտանգության աշխատակիցները»,- գրում է ընկերության մամուլի ծառայությունը։ Wildberries-ը նշել է, որ հարձակման հետևանքով երկու մարդ է մահացել և խոստացել է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել զոհերի ընտանիքներին։ Նշվել է նաև, որ միջադեպը որևէ կերպ չի ազդել ընկերության աշխատանքի և պատվերների առաքման կետերի վրա։ |