Վանաձորի պետական համալսարանի դոցենտ Գագիկ Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս շենքը գտնվում է Վասիլ Թայիրովի ամառանոցի տարածքում և կառուցվել է նրա կողմից՝ 1900 թվականին։ Այս 124-ամյա շենքը Վանաձորում պահպանված ամենահին շենքերից մեկն է, սակայն մատնված է անտերության և դանդաղ քայքայվում է (պատշգամբը փլուզման եզրին է, դռները ջարդված և ապակիները կոտրված)»։ |