ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին»․ Տիգրան Աբրահամյան
09:18, 19.09.2024 | mamul.am
1233 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերյան հարձակմանն ընդառաջ, արդեն մեկ ամիս է` մարտական գործողությունների տարբեր դրվագներ է հրապարակում:
Վերջինիս նպատակն է ցույց տալ, թե ինչպիսի մարտավարությամբ և գործողություններով է մարտն իրականացվել, ինչպես են կարևոր հանգույցների նկատմամբ վերահսկողություն հաստատել ու ինչպես են իրենց դրսևորել ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումները:
Սակայն մեր դեպքում այդ կադրերն ավելի շատ ցույց են տալիս, թե առաջնագծի տարբեր ուղղություններում ինչպիսի կատաղի դիմադրություն են ցույց տվել մեր զինծառայողները, աշխարհազորը, կամավորականները, ուժային մյուս կառույցների մարտական ստորաբաժանումները:
Խիստ անհավասար մարտերում, այդ հարձակման հետևանքով 200-ից ավելի մարդ զոհվեց, իսկ Ադրբեջանն Արցախի ընդհանուր շրջափակումից բացի վերահսկողություն հաստատեց Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր կոմունիկացիանների նկատմամբ, ըստ էության, շանս չթողնելով հետագա պայքարի համար:
Այն մարդիկ, ովքեր անտեսում են 44-օրյա պատերազմն ու դրանից հետո ստեղծված ծանր իրադրությունը, ովքեր լռում էին 9-ամսյա անմարդկային բլոկադայի օրերին, ովքեր անտեսում են արցախցիների դիմադրությունը, նրանք կա՛մ լավագույն դեպքում մոլորյալներ են կա՛մ իշխանության հրահանգավորմամբ գործող քարոզիչներ:
Իշխանությունն Արցախի հանձնումն արդարացնելու համար դիմում է ամենաանբարոյական քայլերին, որոնք արտահայտվում են և՛ քաղաքական, և՛ քարոզչական տիրույթում` արտադրելով տեղեկատվական աղբ և հսկայական քանակի ապատեղեկատվություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր