ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +28 °C Վաղը`+25 °C
«ՀՀ իշխանությունը համարում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է». Սամվել Շահրամանյան
09:54, 19.09.2024 | mamul.am
2664 | 0

Այսօր Արցախի վրա Ադրբեջանի հարձակման տարելիցն է,
Արցախի քաղաքական վերնախավը՝ նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել է «Եռաբլուր»՝ հարգանքի տուրք մատուցելու արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին։
«Մեծ ցավով եմ լսում պաշտոնյաների հայտարարությունները, որ արցախցիները հյուր են Հայաստանում, երբ համարում են, որ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը դա ՀՀ-ի հաղթանակն է։ Մեծ կասկածներ ունեմ, որ ՀՀ կառավարության բոլոր անդամներն ու Հայաստանի ժողովուրդը այդպես են մտածում։ Ոչինչ չունեմ ասելու այդ մարդկանց»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նա լրագրողների մի շարք հարցեր թողեց անպատասխան, միայն հավելեց, որ արցախցիների դեմ ակնհայտ տեղեկատվական տեռոր է իրականացվում;

«ՀՀ իշխանությունը համարում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է». Սամվել Շահրամանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր