Դատարանի սահմանած մեկ տարվա ազատազրկումն ամբողջությամբ կրելով քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն այսօր ազատ է արձակվելու։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Մալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունների, զանգվածային լրատվության միջոցների կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ։ Մալյանը ձերբակալվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին։
Ս․թ ապրիլին Նարեկ Մալյանը մեղավոր էր ճանաչվել առաջադրված մեղադրանքի մեջ։ Նրա նկատմամբ պատիժ էր սահմանվել ազատազրկում՝ 1 տարի ժամկետով։ Հաշվարկելով Մալյանի անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ նա անազատության մեջ անցկացրեց ևս 5 ամիս։