Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ե՞րբ են Հանրային Ռադիոյում տեղադրելու Ադրբեջանի դրոշը և Ալիևների նկարները։
Լուսանկարն արված է Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր»-ի տաղավարում...
Որքան հայը կարող է տականք լինել, որ այս ցուցանակները տեղադրի ժամացուցների տակը... Թե բա Բաքվում և Անկարայում այսինչ ժամն է... Թե ինչո՞ւ Թեհրանը չկա, թող պատասխանեն այս անասունության հեղինակները...
Այս հակահայ քայլի հեղինակները կարող են գոնե մեկ օրինակ ներկայացնեն, որ ադրբեջանական կամ թուրքական որևէ պետական ԶԼՄ-ի տաղավարում երևանյան ժամը նշող ժամացույց լինի... Չկա և չի էլ կարող լինել... Ավելին, նույնիսկ ադրբեջանական և թուրքական ամենաէժան մոթելի կամ հոսթելի «ռեսեփշնում» տարբեր ժամացույցների կողքին «երևանի ժամանակը» չեք գտնի...
Ի դեպ, չզարմանաք, որ մի օր էլ ՀՌ-ի այս կամ այլ տաղավարում Երևանը գրած լինեն «ԻՌԵՎԱՆ», իսկ կողքին էլ կախեն Ալիևների ընտանիքի լուսանկարը և Ադրբեջանի դրոշը...»։