ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Հայրենիքի վերադարձ հնարավոր է, բայց ոչ Նիկոլի օրոք»․ Աննա Մկրտչյան
11:48, 19.09.2024 | mamul.am
1143 | 0

«Հայկականության վերադարձ լինելու է Նիկոլին ճանապարհելուց հետո։ Դրանք ուղիղ փոխկապակցված են»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ պատասխանելով այն հարցին, թե «ե՞րբ Արցախից բռնազավթված տարածքները կվերադարձվեն հայերին և բռնի տեղահանված հայերը կվերադառնան հայրենիք»։ «Եթե կա Նիկոլը, ուրեմն հայրենիքի վերադարձ, հայրենիքի պահպանություն, պետականության պահպանություն հնարավոր չէ։ Այս ընկալումը պետք է լինի ՀՀ քաղաքացիներից յուրաքանչյուրի մոտ։ Նաև պետք է լինի հասկացվածություն, որ այդ ճանապարհը շատ դժվար է լինելու։ Նիկոլի ծրագիրը և պլանը մեզ հետ կապված մեկն է՝ բոլորս պիտի դառնանք փախստական։ Հայրենիքի վերադարձ հնարավոր է, բայց ոչ Նիկոլի օրոք»,-նշեց Մրտչյանը։

«Հայկականության վերադարձ լինելու է Նիկոլին ճանապարհելուց հետո»․ Աննա Մկրտչյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր