ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Բարդագույն ցիկլ ենք մտնում, իսկ ոմն մեկը թուլացել ու հաճույք է ստանում»․ Ալեն Ղևոնդյան
13:06, 19.09.2024 | mamul.am
1671 | 0

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիշեցնեմ, որ Վրաստանում է որոշվելու ռեգիոնի ճակատագիրը, այդ թվում՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի», ՌԴ-ի ու Իրանի քաղաքականությունը, Ադրբեջան-Թուրքիա տանդեմի անելիքները ու Հվ. Կովկասում ուժային բալանս հաստատվելու ապագան:
Վրաստանում ընտրություններն ԱՄՆ-ի համար մոտավորապես Թրամպ-Հարիս ընտրական հակամարտությունն են, ու ինչպես ասում է ոմն մեկը, «կա՛մ ԱՄՆ-ի նախագահ կդառնա Հարիսը, կա՛մ ԱՄՆ-ն նախագահ առհասարակ չի ունենա»... նույն լոգիկայով էլ «Վրաստանում կա՛մ իշխանության կգան պռո ամերիկյան ուժերը, կամ Վրաստանը չի լինի՝ կհայտնվի քաոսի մեջ»...
Բարդագույն ցիկլ ենք մտնում, շատ լուրջ ու հետաքրիր զարգացումների սպասումով ու կանխատեսումով...
Իսկ ոմն մեկը հեծանիվ է քշում, քանի որ նրանից ոչինչ կախված չէ, իր մասով այլ մայրաքաղաքներում են որոշումները կայացվում... հետևաբար թուլացել է, ու հաճույք է ստանում...»։

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին