«Մեկ տարին է լրանում, երբ մենք ողջ ժողովրդով ևս մեկ անգամ ստիպված եղանք բռնելու գաղթի ճանապարհը։ Եվ դա մեր պատմության ամոթի և խայտառակության հերթական օրերից մեկն է»,-լրագրողնմերի հետ զրույցում ասաց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Նա Արցախի վրա Ադրբեջանի հարձակման տարելիցի առթիվ այցելել է «Եռաբլուր» պանթեոն։ «Այս խարանն առաջին հերթին դրոշմված է Հայաստանի իշխանությունների ճակատին, ովքեր հանցավոր անտարբերությամբ մեզ հասցրեցին այս վիճակին, երբ իրենց աչքերի և մեր աչքերի առջև մեր ժողովուրդը ստիպված եղավ ենթարկվելու հերթական ցեղասպանությանը, բնազրկվեց և տնազրկվեց»։ |