ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՀՀ նախկին ղեկավարները բանակցել են Լեռնային Ղարաբաղը հանձնելու շուրջ»․ Գևորգ Պապոյան
12:24, 19.09.2024 | mamul.am
2365 | 2

«Արցախը հանձնվել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի ստորագրությամբ։ Երբ այդ անձը դարձավ նախագահ, ՀՀ նախկին նախագահներն ու նրանց թիմերը ողջունում էին և ուրախությունից թռչկոտում, որ պալատական հեղաշրջում է տեղի ունեցել, խոստանում էին, թե կտեսնեք՝ ինչպիսի քաղաքականություն է վարվելու։ Մի քանի օր հետո հաջողությամբ լուծարեցին ԼՂ-ի բոլոր ինստիտուտներն ու ԼՂ-ն»,-այսօր լրագրողների հետ զրույցում, ի պատասխան Արցախի անկման տարելիցին վերաբերող հարցերին, ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ «ԼՂ լուծարումից հետո մի այնպիսի ճնշում էին գործադրում ՀՀ իշխանությունների նկատմամբ, թե ինչո՞ւ ամեն ինչ չեք անում, որ ժողովուրդը հնարավորինս արագ լքի ԼՂ-ն, որպեսի մի քանի հազար ցուցարար այստեղ ավել ունենային, ինչը կավելացներ նրանց իշխանությունը զավթելու հնարավորությունները»,-ասաց Պապոյանը՝ հայտարարելով, որ ՀՀ նախկին ղեկավարները բանակցել են Լեռնային Ղարաբաղը հանձնելու շուրջ։

«ՀՀ նախկին ղեկավարները բանակցել են Լեռնային Ղարաբաղը հանձնելու շուրջ»․ Գևորգ Պապոյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին