ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Պետք է այնպես անենք, որ մեր ամոթը դառնա զայրույթ»․ Արման Աբովյան
17:24, 19.09.2024 | mamul.am
1687 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գրում և ջնջում եմ․..գրում և ջնջում եմ...գրում և ջնջում եմ: Բառեր չեն մնացել... 2023 թվականի սեպտեմբերի 19-ը հայ ժողովրդի պատմության մեջ կմտնի որպես մեծագույն ողբերգության, խելահեղ խիզախության, խայտառակ դավաճանության և անվերջ ամոթի օր բոլորիս համար:
Այդ օրը թյուրք խուժանը հարձակվեց գրեթե մեկ տարվա շրջափակումից ուժասպառ եղած արցախցիների վրա ։
Հիմա մեր սիրտը, մեր հոգին, մեր Արցախը ժամանակավորապես օկուպացված է ։
Բայց հենց այսօր մենք պետք է ինքներս մեզ ասենք․
Մենք չենք մոռանա, որ հենց այս օրերին մենք ականատես եղանք մարդկանց մեջ եղած լավագույն և վատագույն դրսևորումներին:
Մենք չենք մոռանա, թե ինչպես էին թուրքերը մեզ սովամահ անում, ֆոսֆորով այրում, սպանում և վտարում մեր տներից։
Մենք չենք մոռանա այն հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով հնարավորություն տվեցին մարդկանց դուրս գալ պաշարված Արցախից։
Մենք չենք մոռանա դավաճանությունն, երբ իրենց հայկական իշխանություն անվանողները հրաժարվեցին պաշտպանել հայերին։
Եվ ամենակարևորը, մենք ապրում ենք և ապրելու ենք միայն մեկ նպատակով՝ վերդառնալ և վերադարձնել։
Մենք պետք է այնպես անենք, որ մեր ամոթը դառնա զայրույթ:
Մենք պետք է այնպես անենք, որ մեր խայտառակությունը դառնա վճռականություն։
Եվ մենք դա կանենք:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը:
Կեցցե՛ մեր հզոր Սփյուռքը:
Կեցցե՛ հայ ժողովուրդը, որ ի վերջո իր վրայից «կլվանա» այս խարանը»:

Աղբյուրը` Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր