«Կուզեի՞ք Արցախը մերը լիներ, հանձնված չլիներ Ադրբեջանին»,- Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարցրեց լրագրողը։ Ի պատասխան՝ նախարարն ասաց․ «Ես հարցը համարում եմ ոչ կոռեկտ, տգեղ»։
Իսկ թե ինչպե՞ս է վերաբերվում Արցախի կորստյանը՝ նախարարն ասաց․ «Իմ մեջ կատարվում է այն, ինչ բոլորիս մեջ՝ ցավ և նաև բարդ էմոցիոնալ իրավիճակ»։
Լրագրողները նախարարից հետաքրքրվեցին նաև՝ ինչո՞ւ կառավարության անդամները չեն այցելել «Եռաբլուր» պանթեոն․ «Ով որ պահին գտնում է հարմար, այցելում է, ո՞րն է խնդիրը»,- պատասխանեց նախարարը։