ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Տեսել ե՞ք իշխանությունների կողմից որևէ ցավակցական խոսք»․ Իշխան Սաղաթելյան
13:00, 19.09.2024 | mamul.am
1358 | 1

«ՀՀ թուրքահպատակ իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի լեգիտիմացնեն Ալիևի կողմից ցեղասպանական գործողությունները Արցախում և որպեսզի Արցախի հարցը, արցախահայերի իրավունքների հարցը և, առհասարակ, արցախյան օրակարգը վերջնականապես փակեն»,-«Եռաբլուր» պանթեոն այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ «Այս իշխանությունները հանցակից են 1 տարի առաջ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը և ողբերգությանը։ 2023-ի սեպտեմբերի 19-ը հայ ժողովրդի ամենաողբերգական էջերից մեկն է, տեսել ե՞ք էս իշխանությունների կողմից որևէ ցավակցական խոսք, օրվա հիշատակում, այստեղ որևէ իշխանության ներկայացուցիչ։ Լուռ են, որովհետև ամեն ինչ անում են, որպեսզի այս էջը փակեն»,-նշեց Սաղաթելյանը։

«Տեսել ե՞ք իշխանությունների կողմից որևէ ցավակցական խոսք»․ Իշխան Սաղաթելյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր