ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +23 °C Վաղը`+26 °C
«Ճիշտ չենք արել, որ փորձել ենք արդարանալ»․ Մետաքսե Հակոբյան
14:18, 19.09.2024 | mamul.am
1551 | 1

«Ճիշտ չենք արել, որ փորձել ենք արդարանալ ՀՀ իշխանությունների ասածների դեմ։ Մի անգամ ասել ենք և վերջ՝ չկա Արցախի լուծարում։ Էն պրոցեսները, ինչ որ տեղի ունեցան Արցախի շուրջ՝ դեռևս 2018-ից, և շարունակում են տեղի ունենալ առ այսօր, դրա միակ մեղավորը ՀՀ իշխանություններն են և Նիկոլ Փաշինյանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների այն պնդմանը, որ Արցախի կորստի միակ մեղավորը Սամվել Շահրամանյանն է ու նրա ստորագրությունը։ «Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, երբ ԱԺ ամբիոնից ապրիլին հայտարարեց, որ պետք է նշաձողը իջեցնի, և հաջորդ քայլով էլ Պրահայում հայտարարեց, որ Արցախը Ադրբեջան է։ Էլ դրանից հետո ի՞նչ կապ ունեն մնացած բոլոր գործընթացները։ Իրենք ուզում են հավատացնել, որ մեղավորները ցանկացած պրոցեսում արցախցիներն են, ընդհանրապես, Արցախի գոյությունն է։ Սա իրենց քաղաքականությունն է»,-նշեց Հակոբյանը։

«Ճիշտ չենք արել, որ փորձել ենք արդարանալ»․ Մետաքսե Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր