ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +17 °C ... +23 °C Վաղը`+26 °C
«Այս հայտարարությունը նույնքան վտանգավոր է, որքան «Արցախը Հայաստան է և վերջ»-ը»․ Սուրեն Սուրենյանց
15:18, 19.09.2024 | mamul.am
3287 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար, Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար, երեկ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առանց չափազանցության՝ այս հայտարարությունն նույնքան արկածախնդիր և վտանգներով լեցուն է, որքան «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը, որը Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդիր քաղաքականության ամփոփումն էր:

Այն մարդիկ, ովքեր կարծում են, թե մեր խոսքից ու կեցվածքից ոչինչ կախված չէր, պատերազմ միևնույն է՝ լինելու էր, կամա թե ակամա կասկածի տակ են դնում մեր պետականության գոյությունը:

Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդրության, Ադրբեջանին, Թուրքիային, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը նետված ձեռնոցի հետևանքը դարձավ Արցախի կորուստը:

Նրա երեկվա հայտարարությունը խտացնում է երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու Փաշինյանի մտադրությունը:

Դրա հետևանքը վճարելու է Հայաստանը՝ իր տարածքների և ինքնիշխանության հաշվին:

Փաշինյանը գիժ չի, Փաշինյանը խելագար չի. նա շատ լավ հասկանում է, որ Հայաստանին ուղղված սպառնալիքները բխում են ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից և Թուրքիայից:

Բայց նա այլ հռետորաբանությամբ չի կարող հիմնավորել, թե ինչո՞ւ է մտադրված հայ-իրանական սահմանից հանել ռուսական զորքերը՝ Վաշինգտոնի հորդորով և պահանջով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր