Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ ՀՀ նախկին ղեկավարները բանակցել են Լեռնային Ղարաբաղը հանձնելու շուրջ։ Պապոյանը, Նիկոլ Փաշինյանի, մյուս ՔՊ-ականների նման, Իլհամ Ալիևից վախենում է, որպեսզի կարողանա Արցախ բառն օգտագործել։ Գևորգ Պապոյան, 2018 թվականի մայիսից մինչև 2020թվականի նոյեմբեր, երեքուկես տարի ինչո՞ւ չէիք հայտարարում, ժողովրդի համար բացահայտում, որ ՀՀ նախկին ղեկավարները բանակցել են Լեռնային Ղարաբաղը հանձնելու շուրջ։ Եթե Արցախը հանձնում էին, ինչո՞ւ Իլհամ Ալիևը այն չէր վերցնում։ Իրենց հետ միասին բոլորին մեղավոր համարելու Պապոյանի փորձը նման է գյուղերում անբարոյական կանանց «արդարացումներին», թե գյուղի բոլոր կանայք էլ փչացած են, որ իրեն բոզությունը սկսվեց բրազիլիական սերիալներ նայելու, սերիալի բարքերին հետևելու հետևանքով»։ |