«Էստեղ տարածում են ժողովրդի մեջ, որ ի՞նչի չպահեցիք Արցախը։ Արցախը երաշխիքն էր Հայաստանի։ Ինչ-որ մի մասսա կա, ասում են՝ ինչի՞ չպաշտպանեցիք։ Բա ինչի՞ չօգնեցիք։ Էն ժամանակ զինտեխնիկան հանեցին՝ մենակ թողնելով, հիմա էլ այս ամեն ինչից հետո լեզուները երկարացնում են՝ թողնելով ժողովուրդը իրար միս ուտի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը։ «Էս ամեն ինչի մեղավորությունը չպետք է գցվի ժողովրդի վրա։ Ժողովուրդը միշտ էլ ազնիվ է եղել։ Միջոցներ ստեղծեիք, մենք կպաշտպանեինք։ Հետո էլ ասում են՝ դե պիտի տրվեր, նախկինում տրված է եղել արդեն։ Մինչև հիմա եթե տրված էր, բա ինչի՞ չէին վերցրել ադրբեջանցիները։ Դե բացահայտի, ասֆալտի՞ն ես փռում»։ |