ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ստորություն է այն նարատիվը, թե իբր արցախցիները չեն կռվել»․ Հակոբ Բադալյան
16:12, 19.09.2024 | mamul.am
1373 | 1

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Ամենամեծ ստորությունը, որ անցնող տարվա ընթացքում ձևավորվել է հանրության շրջանակում որպես «նարատիվ», այն է, թե իբր արցախցիները չեն կռվել՝ վայր են դրել զենքը:

Դա ստորություն է, որովհետեւ տարածվում է ոչ թե չիմացության պատճառով, այլ քաղաքական նկատառումների մոտիվով:

Գրեթե տասը ամիս շրջափակված, հյուծված Արցախի պաշտպանական բանակը դիմադրել է թե քանակով, թե սպառազինությամբ, ու թե նաև համընդհանուր միջազգային քաղաքական աջակցությամբ բազմակի գերազանցող ուժին:

Զենքը վայր են դրել միայն այն բանից հետո, երբ հակառակորդին հաջողվել է այդ գերազանցության շնորհիվ պարզապես կոտրել պաշտպանական համակարգի հաղորդակցայնությունը, կտրել ճանապարհներ, առանձին հատվածներում շրջափակման վերցնել ստորաբաժանումներ, ինչպես նաև արդեն ընդհուպ սպառնալ խաղաղ բնակչությանն ու դիմել խաղաղ բնակչությանը թիրախավորելու շանտաժի»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր