ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Ո՞վ ասաց, որ «Հըզբոլլահ»-ի անդամներից մեկի սարքավորումները Երևանում չեն կարող հայտնվել»․ Կարեն Հեքիմյան
03:06, 20.09.2024 | mamul.am
2497 | 0

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լիբանանում պայթում են փեյջերներ, նոութբուքեր, բջջային հեռախոսներ, մեքենաների ռադիոընդունիչներ և այլ սարքավորումներ:
Դրանք բոլորը գնված էին Չինաստանից և նախատեսված էին «Հեզբոլահ» շարժման մարտիկների օգտագործման համար:
Առաջին հայացքից, լիբանանյան պայթյունները որևէ կերպ չեն կարող առնչվել Հայաստանի հետ: Սակայն...
Ինչպես հայտնի է, սարքերը գնվել են 5 ամիս առաջ և բաժանվել «Հեզբոլահ»-ի անդամներին: Ընդ որում, ամենայն հավանականությամբ, սարքերը հանձնվել են շարժման անդամներին ազատ տնօրինման պայմանով (հակառակ դեպքում, սարքերը չէին կարող հայտնվել երեխաների կամ շարժման հետ որևէ առնչություն չունեցող անձանց մոտ): Սա նշանակում է, որ սարքավորումները ստացած անձինք 5 ամսվա ընթացքում կարող էին դրանք վաճառել, նվիրել կամ ի պահ հանձնել այլ անձանց:
Բեյրութը հայաշատ քաղաք է: Միայն ուղիղ Բեյրութ - Երևան երթուղով շաբաթական երկու ավիաչվերթ է իրականացվում: Բազմաթիվ լիբանանահայեր պարբերաբար Հայաստան են այցելում, հայաստանցիները` Լիբանան: Չհաշված երրորդ երկրներից Հայաստան ժամանած անձանց:
Այդ իմաստով, ո՞վ ասաց, որ «Հեզբոլահ»-ի անդամներից մեկի կամ քանիսի սարքավորումները Երևանում, Գյումրիում կամ Վանաձորում չեն կարող հայտնվել:
Կարծում եմ` Հայաստանի հատուկ ծառայություններն այդ ոլորտում անելիք ունեն»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր