ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Ուզում են հայի մեջ հավետ սպանել հող ազատագրող հային»․ Վահե Սարգսյան
16:18, 19.09.2024 | mamul.am
1120 | 1

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուսանող էի: Մի անգամ հայտնի հայագետ, համշենագետ Սերգեյ Վարդանյանին հարցրի՝ ի՞նչ խնդիր է լուծում, երբ այդքան եռանդով խմբագրում ու տպագրում է «Ձայն համշենականը», կորած չէ՞ ամեն ինչ:
Պատասխանն այնքան խորն էր, որ 20 տարի անց գրեթե բառացի հիշում եմ. «Վահե, եթե անգամ 100 տարի անց էլ ծնվի մեկը, ով կկարդա այս ամենը և կլուծի խնդիրը, ես իմ նպատակին հասած կլինեմ»:
Հենց այդ ծնված կամ դեռ ծնվելիք մեկից էլ սարսափում է Արցախը դավաճանաբար հանձնած այս խմբավորումը; Ունենալով Արցախյան առաջին պատերազմի դառը փորձը, երբ հայության մեջ պոռթկաց հող ազտագրող հայի տեսակը, այդ հարցում մտահոգ են նաև Էրդողանն ու Ալիևը:
Եվ այդ եռյակը, ձեռքին ունենալով ՀՀ-ում գործող հանցավոր իշխանության գործիքակազմը, անցել է հաջորդ փուլին: Այժմյան խնդիրն է՝ սպանել այդ հավաքական մեկին, այն է՝ խեղդել գիտակցությունը, սպանել գաղափարը, խեղել գենետիկ կոդը, հայի մեջ հավետ սպանել հող ազատագրող հային, կործանել այդ ամենի հիմնական «մեղավոր» հայոց պետականությունը, որպեսզի այսօր կամ 100 տարի անց էլ ապահովագրված լինի ստացածն առանց գլխացավանքի վայելելու համաթյուրքական մոլուցքը:
Եռյակը լավ գիտի՝ մի րոպեում կորցնելու է շատ ավելին, երբ չկարողացավ սպանել այդ մեկին, հավաքական մեկին, ԻՐԵՆ ՎԵՐԱԳՏԱԾ ՈՒ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ՄԵԿԻՆ...»։

Աղբյուրը` Վահե Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր