Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ: Ինչից հետո փոխտնօրեն Լիկա Թումանյան պոկեց այն ու տարավ պահեց իր դարակում, որպեսզի այլևս այդ ֆոկուսը չանեն: Հայտնի պատմություն էր: Երկրորդ անգամ պատերը պղծվեցին այսօր, երբ Ռադիոլուրի սենյակում փակցվեցին Բաքվի և Անկարայի ցուցանակները: Սիրելի աշխատակիցներ, ձեզանից պահանջվում է միայն մի բան, այդ զիբիլները փոկել ու դուրս շպրտել չորրորդ հարկի պատուհանից: Հավատացեք դա ամենճիշտ որոշումն է և ձեզ դրանից ոչ մի բան չի լինի: Ի՜ գործ, ընկերներ: Այլապես վաղը թուրքի դրոշ եք համբուրելու, եթե իհարկե ողջ մնաք»: |