Մոսկվայում ձերբակալվել է Wildberries-ի հիմնադիր Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, հայտնում է РИА Новости-ն։ Գործարարին ձերբակալել են 48 ժամով։ Նրան մեղադրանք է ներկայացվել «Սպանություն», «Սպանության փորձ», «Կամայականություն», ինչպես նաև «Իրավապահ մարմինների աշխատակցի կյանքի նկատմամբ ոտնձգություն» հոդվածներով։ Պաշտպաններն անհեթեթություն են որակել մեղադրանքը։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 18-ին, Մոսկվայի կենտրոնում գտնվող Wildberries-ի գրասենյակում հրաձգություն էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր երկու, վիրավորվել յոթ մարդ։ |