Գերմանիան մտադիր է հաստատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության հաջորդ փաթեթը՝ մոտ 400 մլն եվրոյի չափով, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ֆինանսների նախարարությանը։
«Հաշվի առնելով Ուկրաինայում վատթարացող ռազմական իրավիճակը՝ լուրջ վտանգ կա, որ առանց նյութական աջակցության ավելացման, երկիրը կարող է պարտություն կրել պաշտպանական մարտերում»,- ասված է տեքստում։