Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեի սպանության մեջ մեղադրվող 26-ամյա երիտասարդի ձերբակալման մասին տեղեկությունը։ Նրան սպառնում է 16-ից 20 տարվա ազատազրկում։ Ըստ տեղեկությունների՝ նա Աբրամիձեի ընկերն է եղել․ սպանությանը նախորդել է վեճը։ Հիշեցնենք՝ դանակահարությունը տեղի էր ունեցել տրանսգենդեր մոդելի բնակարանում։ |