ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ ՀԱՊԿ-ի կողմից երկրի ինքնիշխանությանը սպառնացող վտանգի մասին, հակասում են ողջամտությանը, ТАСС-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ինձ թվում է, որ դրանք հակասում են առողջ մտքին ու իրականությանը, որովհետև եթե ձեզ ինչ-որ բան «սպառնում է», ապա ի՞նչ իմաստ ունի ասել, որ Հայաստանը դեռ ՀԱՊԿ-ում է։ Եթե մնում են, նշանակում է՝ ինչ-որ նպատակահարմարություն են տեսնում։ Միաժամանակ ասում էին, որ ՀԱՊԿ-ը «դուրս է եկել Հայաստանից»։ Այս ամենը հակասում է ողջամտությանը և տրամաբանությանը»,- նշել է Զախարովան։ |