ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Արմեն Քոլոյանը ճշգրտորեն է ընկալել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղերձները»․ Նարինե Մկրտչյան
22:30, 19.09.2024 | mamul.am
1890 | 0

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրային ռադիոյի «Ռադիոլուր»-ի սենյակի պատին փակցված Բաքվի, Անկարայի և Մոսկվայի ժամանակները ցուցող ժամացույցները վկայում են, որ Հանրային ռադիոյի նորանշանակ գործադիր տնօրենը՝ ԱՄՆ քաղաքացի և Չեխայիում երկար ժամանակ բնակվող Արմեն Քոլոյանը, ճշգրտորեն է ընկալել Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղերձները՝ Հայաստանի բոլոր ճանապարհները տանում են Թուրքիա, և լծվել է այդ ուղերձները կյանքի կոչելուն։
Գարեգին Խումարյանը դա չէր անի․ Անկարայի ժամանակը նրա համար Հայաստանի ժամանակը չէր։ Քաղաքական տարաձայնությունների դեպքում միշտ էլ Հայաստանում իշխանությունն է հաղթում, որպես կանոն՝ ի վնաս Հայաստանի։
Ռադիոյում ոչ միայն իրավիճակ է փոխվել, այլև մթնոլորտն ու քաղաքականությունը։
Երբ Ֆեյսբուքով տեսա «Ռադիոլուրի» պատին կախված Անկարայի ժամանակը, մի դեպք հիշեցի լրագրողական կյանքիցս։
1998թ․ իշխանափոխությունից անմիջապես առաջ Հանրային ռադիոյում կոշտ գրաքննություն էր սահմանվել Ղարաբաղի և ղարաբաղյան թեմայով նյութերի վրա։ Ես այն ժամանակ «Ազգ»-ում էի աշխատում, ռադիոյի աշխատակիցներից երկուսը ահազանգել էին «Ազգ», և Հակոբ Ավետիքյանն ինձ ուղարկեց ռադիո։ Հոդվածի և իրավիճակի մանրամասներին չեմ անդրադառնում, պարզապես հիշեցի հոդվածիս վերնագիրը՝ «Հանրային ռադիոյից այլ քաղաքական երաժշտություն է հնչելու»։
2024թ․ սեպտեմբերին Հայաստանի Հանրային ռադիոյում օտար ժամանակներ են հաստատվել՝ ադրբեջանական և թուրքական ժամանակները։
Երբ դու հոգումդ և իրականում հայրենիք չունես կամ չես ուզում ունենալ, օտար և թշնամի պետությունների ժամանակները ցուցող ժամացույցների տկտկոցները կարող են լռեցնել ոչ միայն խիղճդ, այլև ամոթը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր