Պետրոս Ղազարյանի հյուրն այսօր Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանն է, ով խոսել է Վարդան Ղուկասյանի մասին, անդրադարձել միմյանց միջև առկա կոնֆլիկտին, ավագանու վերջին նիստին, Արտակ Գալստյանի տնային կալանքին։ Նա նաև գրքույկներ ու փաստաթղթեր է ներկայացրել՝ ասելով, թե «հերթով քանդելու է Ղուկասյանի ստերը»։ «Սա Արտակ Գալստյանի հոր՝ КГБ-ում ծառայության բիլետն է։ Մյուսն էլ Արտակի՝ Պոլիտեխնիկի դիպլոմն է»,- նշել է Ավագյանը։ Նա Ղուկասյանին կրկին անվանել է «տափաստանային արվամոլ»։ |