ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Հուսով եմ՝ բոլորը հասկանում են պահի լրջությունը»․ Էդգար Ղազարյան
01:18, 20.09.2024 | mamul.am
3104 | 0

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանին հանձնարարված է 2024 թվականի սեպտեմբերի 24-ին ակնհայտ ապօրինի և հակասահմանադրական սահմանային հանձնաժողովների կանոնակարգին վերաբերյալ տալ Սահմանադրությանը համապատասխանելու եզրակացություն։ Սահմանադրական դատարանի ներկա կազմը դա անելու է առանց վարանելու։
Սրբազան պայքարի սեպտեմբերի 22-ի նոր պայքարն ազդարարող հավաքի գլխավոր խնդիրը պետք է լինի դա կանխելն ամեն գնով։
Սեպտեմբերի 23-ից Ազգային ժողովում պետք է մեկնարկի Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելու գործընթացը։
Եթե դա տեղի չունենա, ապա Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները պետք է միաժամանակ վայր դնեն մանդատները, իսկ նրանց հաջորդող թեկնածուները հրաժարվեն մանդատներ վերցնելուց, որպեսզի Ազգային ժողովը լուծարվի և այդ պետականակործան փաստաթուղթը որևէ կերպ չվավերացվի Ազգային ժողովում։
Հուսով եմ՝ բոլորը հասկանում են պահի լրջությունը և իրենց ամեն քայլ, այդ թվում անգործության պատասխանատվության աստիճանը»։

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր