ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Մեր մոտիկ անցյալի պատմությունը սրբագրելու ձեր ջանքերը էժան քարոզչական միջոցներ են»․ Թաթուլ Հակոբյան
10:12, 20.09.2024 | mamul.am
1905 | 1

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի Հանրապետության, եթե կուզեք՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության անկախության օրը սեպտեմբերի 21-ն է:
Իշխող վարչակարգի տարբեր ներկայացուցիչների անգրագետ մանիպուլյացիաները, ցինիկ մեկնաբանությունններն ու նորօրյա պատմության իրենց ընկալումները նեղ քաղաքական շահերին համապատասխանեցնելու բոլշևիկյան փորձերը ամոթալի են և դատապարտված մոռացության այն պահից, երբ նրանք կհեռանան /կհեռացվեն իշխանությունից:
Արցախում մեր կրած պարտության և Արցախի հայաթափման պատասխանատուները միայն Դուք չեք անշուշտ՝ ՔՊ-ականները, բայց հիմնական պատասխանատուն և մեղավորը հենց Դուք եք, քանի որ Ձեր իշխանության ժամանակ ենք տվել 4000-ից ավելի զոհեր, կորցրել տարածքներ, նվաստացվել:
2020-ի ստորացուցիչ պարտությունից և 2023-ի հայաթափումից հետո Ձեր ջանքերը՝ սրբագրել մեր մոտիկ անցյալի պատմությունը, էժան, ժամանակավրեպ և ժամանակավոր քարոզչական միջոցներ են»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր