ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Բուն կինոն սկսվելու է իշխանափոխությունից հետո»․ Էդգար Էլբակյան
11:18, 20.09.2024 | mamul.am
2097 | 0

«Հավաքական ընդիմությունը, հավաքական ազգային ուժերը նախ պետք է հասկանան այն պայքարը, որ սպասվում է իշխանափոխության համար, այն պայքարը, որ դրանից հետո է գալու՝ բուն կինոն դրանից հետո է սկսվելու։ Եթե դու թուրքերի դրածոներին գահընկեց ես անում, թուրքերն էլ շատ մեծ ախորժակ են ունենալու դա կանխելու»,-168-ի եթերում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ «Այս իշխանության օրոք բոլոր պատերազմները ավարտվելու են ցեղասպանությամբ, իսկ առանց իրենց հնարավոր է ոչ-ոքի անել, հնարավոր է հաղթել, նախահարձակ լինել։ Դրա համար եմ ասում բուն կինոն սկսվելու է իշխանափոխությունից հետո։ Նաև աշխարհն է փոխվել։ Օրինակ՝ այն եղանակով, ինչ եղանակով 2000-ականներին էր հնարավոր լինել էլիտա, ղեկավարել երկիրը, հարաբերություններ կառուցել տարբեր ուժային կենտրոնների միջև, պրծել ա էդ աշխարհը, չկա։ Ամեն ինչ դարձել ա ավելի մութ, ջունգլիական պայմաններով։ Այս մտածողությունն ու ըմբռնումը ունենալու դեպքում հավաքական ընդիմության մեջ էլ կլինի ներքին ինքնաֆիլտրացիա, կլինեն մարդիկ, որոնք կհամալրեն այդ շարքերը։ Այս տեսակ կուռ հավաքականությամբ է միայն հնարավոր բեկել հայոց պատմության ընթացքը»,-նշեց Էլբակյանը։

«Բուն կինոն սկսվելու է իշխանափոխությունից հետո»․ Էդգար Էլբակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր